Ամեն տարի վեց մարդ Այգեստանի գյուղապետարանի հաշվին ենթարկվում է վիրահատության: Նրանք ունևորներ չեն և ոչ էլ միջակ ապրողներ, այլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ: Հունիս ամսին ենթարկվեցի վիրահատության, հեռացրին լեղապարկս: Վիրահատության մասին, բացի ընտանիքիս անդամներից, ոչ ոք չգիտեր, անգամ կոլեկտիվիս որևէ անդամ: Երբ վիրահատության մասին իմացավ բարձրաստիճան մի պաշտոնյա, հարցրեց, թե որքան նստեց վիրահատությունը: «Պատկառելի գումար»,- եղավ պատասխանը:
«Ինչո՞ւ չասացիր, պետական պատվեր կձևակերպեինք, իզուր այդքան փող չէիր տա»,- հարցրեց: Նախ շնորհակալություն հայտնեցի, ապա ասացի. «Եթե ես և ինձ նմանները (ես ապրում եմ միջակից մի քիչ լավ) բուժվենք պետության հաշվին, ապա խեղճ ապրողներն ինչպե՞ս բուժվեն»:
Նա ծիծաղեց, թե` դու միշտ օրիգինալ ես:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Հարգելի պետական պաշտոնյաներ, ձեր և ձեր ընտանիքների բուժումը մի՛ գցեք պետական բյուջեի վրա: Դուք դրա կարիքը չունեք: Աստված ձեզ արդեն տվել է ավելին, գերշատը վտանգավոր է, հիշեք աղքատ հիվանդներին:
Բաժնի բոլոր նորությունները »08.02.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |